Էմինեմը զարմացրել է երկրպագուներին իր նոր ոճով
LifestyleԱմերիկացի հայտնի ռեփ-երգիչ Էմինեմը փոփոխություններ է մտցրել իր արտաքինի մեջ: Նա մորուք է աճեցրել: Երկրպագուները, տեսնելով նրա նոր լուսանկարը, չեն թաքցրել, որ զարմացած են այս փոփոխությունից:
Նրանք տարբեր կերպ են արձագանքել Էմինեմի այս քայլին: Շատերը գրել են, որ իրենց ժամանակ է պետք՝ ընտելանալու իրենց սիրած երգչի նոր տեսքին: Երկրպագուներից մեկն էլ պահանջել է, որպեսզի Էմինեմը անմիջապես սափրվի:
