Ամերիկյան հայտնի Playboy-ի մոդելները 38 տարի անց վերստեղծել են իրենց էրոտիկ լուսանկարները (ֆոտոշարք)
LifestyleԱմերիկյան հայտնի Playboy էրոտիկ ամսագիրը տարիների պատմություն ունի: Այս ընթացքում նրա շապիկին ու էջերին տեղ են գտել հազարավոր գեղեցկուհիներ. նրանցից մի քանիսը որոշել են իրենց մասնակցությամբ էրոտիկ կադրերը
տարիներ անց վերստեղծել,- տեղեկացնում է The Independent-ը:
Բոլոր լուսանկարների ստեղծումը ամսագրի նախաձեռնությունն է, որի նպատակն է ապացուցել, որ սեքսուալ լինելու համար տարիքն այդքան էլ էական չէ և հնարավոր է սեքսուալ լինել ցանկացած տարիքում:
Ամսագրի ներկայացուցիչը աղբյուրին պատմել է, որ Playboy-ի աստղերն այս ֆոտոշարքով ապացուցում են, որ գեղեցկությունը տարիք չի ճանաչում, իսկ սեքսուալությունը ժամկետ չունի:
Նախկինում կանայք ամսագրի համար լուսանկարվել են դեռ վաղ անցյալում ու այս ընթացքում նրանց կառուցվածքը շատ է փոխվել, սակայն մոդելները իրենց ցուցադրել են ամենայն հպարտությամբ: