Պարտադիր չէ նիհարել՝ գեղեցիկ լինելու համար
LifestyleBodypositive շարժումը համացանցում աստիճանաբար մեծացնում է իր համակիրների թիվը։ «Թմբլիկ» կանանց խոսքերով, այն օգնել է իրենց վերականգնել ինքնավստահությունը և սիրել իրենց մարմինը։
Նոր հեշթեգեր են առաջանում՝ նվիրված այդ շարժմանը։ Դրանցից մեկը #HipDips-ն է, այն նվիրված է կոնքերի արտաքին հատվածում անհարթություններին։ Այս հեշթեգն instagram-ում 1700-ից ավելի նկար է հավաքել։
#MyBodyMyBFF-ի հետևորդները կոչ են անում սիրել ձեր մարմինը՝ անկախ դրա ձևից։ #everyBODYisbeautiful-ը միավորում է plus-size կանանց, որոնք ձգտում են ապացուցել, որ ոչ ստանդարտ մարմինը գեղեցիկ է։ #loveyourcurves-ն էլ արդեն 208 հազար լուսանկար է հավաքել՝ ամենատարբեր կանանցից։
Նման հեշթեգերից են նաև՝ #beautybeyondsize, #DoItForTheGraham, #bebodyaware։