Պակիստանում պայթյունի հետեւանքով 4 մարդ է զոհվել
ՄիջազգայինՊակիստանի հյուսիս-արեւմուտքում պայթյունի հետեւանքով 4 մարդ է զոհվել: Ըստ PressTV-ի՝ պոլիէթիլենային տոպրակով պայթուցիկը թողել են հսկիչ անցակետերից մեկի մոտ:
Պայթուցիկ սարքը գործարկվել է, երբ անցակետի աշխատակիցները բացել են փաթեթը: Զոհվածներից 3-ը զինվորականներ են, 1-ը՝ քաղաքացիական անձ: