Պենտագոնը դիտարկում է Աֆղանստանում մարտական գործողություններն ակտիվացնելու հավանականությունը
ՄիջազգայինԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարությունը դիտարկում է Աֆղանստանում մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը` թալիբների և «Հաքանի ցանց» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին ոչնչացնելու նպատակով:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով ամերիկյան հեռուստաալիքը, Պենտագոնի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը և Սպիտակ տունը ներկա պահին վերանայում են ամերիկյան ռազմավարությունն Աֆղանստանում:
Պաշտոնական տվյալների համաձայն` Աֆղանստանում միջազգային կոալիցիայի 13 000 զինծառայող է գտնվում, որոնց թվում` 8400 ամերիկացի զինվոր և սպա: