Լիոնել Մեսիի եւ Անտոնելա Ռոկուցոյի շքեղ հարսանիքը Ռոսարիոյում. լուսանկարներ, տեսանյութ
LifestyleNEWS.am Sport-ը գրում է.
«Բարսելոնայի» եւ Արգենտինայի առաջատար Լիոնել Մեսին ու Անտոնելա Ռոկուցոն ամուսնացել են հայրենի Ռոսարիոյում: Մանկությունից ծանոթ, արդեն 10 տարի միասին ապրող եւ երկու որդի ունեցող զույգը նախընտրել է ամուսնության քաղաքացիական արարողություն, որը տեղի է ունեցել քաղաքի ամենաշքեղ հյուրանոցում:
Ռոսարիոն համարվում է Արգենտինայի ամենավտանգավոր քաղաքներից մեկը եւ արդեն մի քանի օր ոստիկանությունը եւ անվտանգության մասնավոր ծառայությունները հերթապահում են ուժեղացված անձնակազմով: «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հետ հարսանիքին ժամանել է նաեւ Հարավային Ամերիկայում հսկայական ճանաչում ունեցող կոլումբացի երգչուհի Շակիրան, ինչը էլ ավելի է բարդացրել ոստիկանության աշխատանքը, հաղորդում է lanacion.com.ar-ը:
260 հյուրերի թվում են նաեւ Նեյմարը, Լուիս Սուարեսը, Գոնսալո Իգուաինը, Կարլես Պույոլը, Սերխիո Ագուերոն, մանկության ընկերներ, Մեսիի բարեկամները, հարազատները, ծնողների ընկերները: Հավատարմագրվել է 157 լրագրող:












