Քաթարը մերժել է արաբական երկրների պահանջների ցանկը
ՄիջազգայինՔաթարի իշխանությունները մերժում են էմիրության հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար արաբական երկրների կողմից առաջադրված պահանջների ցանկը, սակայն պատրաստ են երկխոսության:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին շաբաթ հայտարարել է Քաթարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ-Թանին: «Մենք մերժում ենք պահանջների ցանկը և պատրաստ ենք երկխոսության համապատասխան պայմաններում», - ասել է նա:
Դիվանագետի խոսքով` արաբական երկրների պահանջները, որոնք Քաթարին են ներկայացվել ճգնաժամից դուրս գալու համար, ուղղված են էմիրության նկատմամբ վերահսկողություն սահմանելուն և հակասում են միջազգային իրավունքին:
Նրա խոսքով` «Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը և Արաբական պետությունների լիգան որևէ դեր չեն խաղում հակամարտության կարգավորման հարցում»: