Իսրայելի վարչապետ Էhուդ Օլմերտն ազատ է արձակվել բանտից
ՄիջազգայինԻսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը վաղաժամ ազատ է արձակվել բանտից: Այդ մասին հայտնում է Haaretz-ը:
Նա դուրս է եկել բանտից հուլիսի 2-ի առավոտյան 16,5 ամիս ազատազրկումից հետո:
Նշվում է, որ նա պետք է ամսվա մեջ երկու անգամ ներկայանա ոստիկանությանը:
Նա նաև պետք է նախկին կալանավորի վերականգնման կուրս անցնի:
Օլմերտը դատապարտվել է 2014 թվականին այն բանից հետո, երբ նրան մեղադրել են Երուսաղեմի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ «Հոլիլենդ» բնակելի համալիրի կառուցման թույլտվության համար կաշառք ստանալու մեջ:
Օլմերտը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը 2006-ից 2008 թվականին, իսկ 2008 թվականին ստիպված է եղել հեռանալ պաշտոնից կաշառակերության մեջ մեղադրանքներից հետո: