Իտալիան միջազգային օգնության կարիք ունի, որ հաղթահարի միգրանտների հոսքը. ՄԱԿ
ՄիջազգայինԻտալիան միջազգային օգնության կարիք ունի, որ հաղթահարի իր ափերին հասնող միգրանտների հոսքը, հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
«Այն, ինչ մեր աչքերի առաջ կատարվում է Իտալիայում, ողբերգություն է»,- ասել է Գրանդին: Նա նշել է, որ վերջերս Իտալիայի ափեր են հասել 12.600 միգրանտներ, իսկ տարեսկզբից Միջերկրական ծովում ավելի քան 2000 մարդ է մահացել:
Գրանդիի խոսքով՝ Իտալիան ընդունում է և ապաստան է տրամադրում բոլոր պաշտպանության կարիք ունեցողներին, սակայն դա միայն Իտալիայի խնդիրը չպետք է լինի: