Բրազիլիայում ձերբակալվել է պլաստիկ վիրաբուժության միջոցով ոստիկանությունից 30 տարի թաքնվող նարկոբարոն դա Ռոչան
ՄիջազգայինԲրազիլիայում ձերբակալվել է «Սպիտակ գլուխ» մականունով նարկոբարոն Լուիս Կարլոս դա Ռոչան: Նարկոդիլերը ոստիկանությունից թաքնվում էր մոտ 30 տարի՝ փոխելով արտաքինը պլաստիկ վիրաբուժության օգնությամբ, հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնել են Բրազիլիայի դաշնային ոստիկանությունում, նարկոդիլերը փոխել էր անունը Վիտոր Լուիս դե Մորաեսի: Ռոչայի և Մորաեսի լուսանկարների փորձաքննություն արդյունքում իրավապահները եկել են եզրակացության, որ դա նույն մարդն է:
Նարկոբարոնի հայտնաբերման և ձերբակալության գործողությանը մասնակցել է իրավապահ մարմինների 150 աշխատակից:
Բրազիլական ոստիկանությունը Ռոչային անվանում է Հարավային Ամերիկայում ամենախոշոր «նարկոկայսրություններից» մեկի ղեկավարը: Նրա կարողությունը գնահատվում է 100 միլիոն դոլար:
Իրավապահների գնահատականներով՝ Ռոչայի կազմակերպությունն ամեն ամիս Բոլիվիայում, Պերուում և Կոլումբիայում արտադրում էր մինչև հինգ տոննա կոկաին, որն այնուհետև տեղափոխվում էր ԱՄՆ և Եվրոպա:
Դա Ռոչային սպառնում է 50 տարվա ազատազրկում:



