Հունաստանում գրանցված շոգը նոր եվրոպական ռեկորդ է սահմանել
ՄիջազգայինՀունաստանում շաբաթ գրանցված 45,9 աստիճան շոգը ջերմաստիճանի եվրոպական նոր ռեկորդ է սահմանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այդ ջերմաստիճանը գրանցվել է Կրետեի Իրակլիոն քաղաքի մոտակայքում գտնվող Միրես քաղաքի շրջակայքում:
Հունաստանում ավելի քան մեկ շաբաթ է, ինչ տաք եղանակ է, բայց հինգշաբթի օրվանից ջերմաստիճանը հասել է ըստ Ցելսիուսի սանդղակի 40-ի:
Օդերևութաբանների տվյալներով՝ շաբաթ դիտարկման չորս կայաններում գրանցվել է 44-ից բարձր ջերմաստիճան, 25 կայաններում՝ 42-ից բարձր:
Երկուշաբթի սպասվում է տասը աստիճանով ջերմաստիճանի անկում՝ մինչև 33-34 աստիճան:
Աթենքի քաղաքապետարանը մայրաքաղաքում օդորակիչներով 9 տարածք է բացել, որտեղ ցանկացողները կարող են պատսպարվել շոգից: Տարածքները նախևառաջ նախատեսված են բնակչության թույլ պաշտպանված խմբերի համար:
Հրշեջ ծառայությունները նախազգուշացրել են չոր և շոգ եղանակի առնչությամբ հրդեհների վտանգի մասին: