Մոսկվայում եղանակային պայմանների հետևանքով վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել
ՄիջազգայինՄոսկվայում եղանակային արտակարգ պայմանների պատճառով հայտարարված է վտանգի դեղին մակարդակ, այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
Նշենք, որ առատ անձրևների, ամպրոպի ու քամու հետևանքով վտանգի դեղին մակարդակը մինչ այդ արդեն հայտարարված է Ռուսաստանի Դաշնության Տվերյան, Վլադիմիրյան, Կալուժյան, Տուլյան, Ռյազանյան շրջաններում:
Իսկ ահա երկրի կենտրոնական հատվածներում հայտարարված է վտանգի նարնջագույն մակարդակ, եղանակային պայմանների պատճառով դժվարացել է երթևեկությունը, փողոցները ծածկվել են ջրով: