Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է 77 չվերթ, ևս հինգը չեղարկվել է
ՄիջազգայինՄոսկվայի օդանավակայաններում կիրակի հետաձգվել է 77 չվերթ, ևս հինգը չեղարկվել է: Այդ մասին վկայում են մայրաքաղաքի օդանավակայանների օնլայն ժամատախտակները, գրում է ТАСС-ը:
Մոսկվայի ժամանակով 11:25-ի դրությամբ՝ մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 66 չվերթ, ևս մեկը չեղարկվել է: Շերեմետևոյի օդանավակայանում հետաձգվել է 11, չեղարկվել 4 չվերթ:
Վնուկովոյում, օնլայն ժամատախտակի համաձայն, հետաձգվում է ութ չվերթ: Վնուկովոյում չեղարկված չվերթների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Շաբաթ հաղորդվել է 450 չվերթի հետաձգման և 40 չվերթի չեղարկման մասին:
Ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացրել է Մոսկվայում անձրևի և ամպրոպի մասին:
Հիդրոօդերևութաբանական կենտրոնը նախազգուշացրել է կիրակի Մոսկվայում քամու, անձրևի և ամպրոպի պատճառով վտանգի դեղին մակարդակի մասին: