Ավստրիայում ներգաղթյալը սպանել է ծեր զույգի՝ նրանց քաղաքական հայացքների պատճառով
ՄիջազգայինԱվստրիայում թունիսցի ներգաղթյալը սպանել է տեղացի ծեր զույգի՝ վերջիններիս քաղաքական հայացքների պատճառով:
Ինչպես փոխանցում է Heute-ը, դեպքը պատահել է Լինց քաղաքում:
54-ամյա մարդասպանը անձամբ է ներկայացել ոստիկանություն ու հանձնվել իրավապահ մարմիններին: Նա նաև հայտնել է, որ սպանվածները ենթադրաբար հարում էին Ավստրիայի աջակողմյան կուսակցություններից մեկին, որը նա ատում է:
Թունիսցին մանրամասնել է, որ սպանությունը նա պլանավորել է նախօրոք, նախ խեղդամահ է արել 85-ամյա կնոջը, իսկ հետո սպանել նրա 87-ամյա ամուսնուն:
Ներգաղթյալը Ավսրիայում է 1989թ.-ից և մոտիկից ծանոթ էր ծեր զույգին: