2017-ին ամառը Ռուսաստան այդպես էլ չի գա. նոր կանխատեսումներ
ՄիջազգայինՌուսաստանի կենտրոնական հատվածներում ամառ այս տարի չի սպասվում, հայտարարել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի ներկայացուցիչներից Եվգենի Տիշկովեցը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ըստ նրա՝ 2017-ի ամռանը Ռուսաստանի կենտրոնական շրջաններում տաք եղանակն իրեն կդրսևորի բավականին «համեստ», 25-30 աստիճան շոգի հույսեր կարելի է չունենալ:
Ավելին՝ ծովային հանգիստը հայրենիքում կարող են վայելել միայն ամենահամարձակ ռուսաստանցիները:
Վաղը կրկին անձրև և ամպամած եղանակ, գիշերը ջերմաստիճանը կիջնի մինչև +15, իսկ ցերեկը չի գերազանցի +20-ը:
Նշենք, որ 2017-ի հունիսը վերջին 14 տարիների ընթացքում ամենացուրտն էր Մոսկվայի համար:
Հիշեցնենք, որ Մոսկվայում եղանակային արտակարգ պայմանների պատճառով հայտարարված է վտանգի դեղին մակարդակ: Իսկ ահա երկրի կենտրոնական հատվածներում հայտարարված է վտանգի նարնջագույն մակարդակ, եղանակային պայմանների պատճառով դժվարացել է երթևեկությունը, փողոցները ծածկվել են ջրով: