Բուլղարիայում շոգից 5 մարդ է մահացել. Ռումինիայում հանրային տրանսպորտում ջուր են բաժանում
ՄիջազգայինԱնոմալ շոգը հասել է Արևելյան Եվրոպա: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Ռումինիայում օդի ջերմաստիճանը հասել է 42 աստիճանի` ըստ Ցելսիուսի, իսկ Բուլղարիայում` 44 աստիճանի:
Բուլղարիայի իշխանությունները եղանակային պայմանների վտանգավորության ծայրահեղ մակարդակ են հայտարարել երկրի գրեթե ողջ տարածքում: Մայրաքաղաք Սոֆիայում շոգ եղանակի պատճառով 5 մարդ է մահացել, բուժօգնության է դիմել 180 մարդ, այդ թվում` երեխաներ և տարեցներ: Ողջ երկրի տարածքում շոգից տուժածների թիվը հասել է մի քանի հարյուրի:
Բարձր ջերմաստիճանի ռեկորդներ են սահմանվել մի շարք քաղաքներում` 115 տարվա օդերևութաբանական ուսումնասիրությունների տվյալների համեմատ:
Ռումինիայում նույնպես ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել. 19 հարավային և արևելյան շրջանում, այդ թվում և մայրաքաղաք Բուխարեստում, վտանգի առավելագույն` կարմիր աստիճան է սահմանվել:
Երկրի իշխանությունները քաղաքներում առաջին բուժօգնության կետեր են բացել, իսկ հանրային տրանսպորտի ուղևորներին ջուր են բաժանում: