Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Եգիպտոսը համաձայնել են երկարաձգել Կատարին տրված ժամկետը
ՄիջազգայինՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Եգիպտոսը համաձայնել են 48 ժամով երկարաձգել իրենց ներկայացրած պահանջներին Կատարի պատասխանելու ժամկետը, հաղորդում է KUNAն։ Համապատասխան խնդրանքը փոխանցել է Քուվեյթի կառավարությունը, որը կողմերի միջեւ որպես միջնորդ է հանդես գալիս։
Նշենք, որ 10 պետություն, որոնցից 7-ը՝ արաբական, Կատարի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը սատարելու մեջ։ Դոհան հերքում է բելեր մեղադրաքները։
Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը Կատարին իրենց պահանջներն են ներկայացրել, որոնք կատարելուց հետո Դոհայի հետ հարաբերությունները կարող են վերականգնվել։ 13 պահանջների թվում է Կատարից թուրքական ռազմաբազայի դուրսբերումը, Իրանի հետ կապերի կրճատումը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակումը։ Դոհան պահանջներն անիրատեսական է անվանել։