Մի քանի մթերք, որոնք խորհուրդ չի տրվում ուտել երեկոյան
LifestyleԲոլորս գիտենք, որ երեկոյան ժամերին խորհուրդ չի տրվում սուրճ խմել կամ որևէ քաղցրեղեն ուտել։ Սակայն մեզնից քչերն են տեղյակ, որ կան օգտակար մթերքներ, որոնք երեկոյան օգտագործելու դեպքում հակառակ ազդեցությունն են ունենում և նույնիսկ առողջության համար վնասակար են դառնում։
Գիտնականները պարզել են, որ որոշ բանջարեղեն երեկոյան ուտել ընդհանրապես չի կարելի։ Օրինակ, բրոկոլին ու ծաղկակաղամբը, որ այդքան օգտակար են առողջությանը ու լի են վիտամիններով, երեկոյան ուտելու դեպքում վնասակար աղդեցություն կունենան և թույլ չեն տա հանգիստ քնել։
Պարզվում է` երեկոյան չի կարելի ուտել նաեւ մսեղեն ու տոմատի հյութ։ Օրինակ, լոլիկը կարելի է ուտել քնելուց միայն 3 ժամ առաջ։
Պանիրը նույնպես արգելվում է ուտել երեկոյան ժամերին։ Մուգ շոկոլադը եւս երեկոյան վնասակար է, քանի որ այն կոֆեին է պարունակում եւ պարզապես չի թողնի ձեզ հանգիստ քնել։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: