«Կներես, որ հաճախ այլ կանանց հետ եմ ժամանակ անցկացրել»․ Ջեյ-Զին ներողություն է խնդրել Բեյոնսեից. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Ռեփեր Ջեյ-Զիի նոր՝ 4:44 կոչվող ալբոմը լի է բացահայտումներով։ Ալբոմում զետեղված յուրաքանչյուր երգ ինչ-որ նոր խնդրի մասին է պատմում, որի մասին տեղյակ չեն երկրպագուները։ Երգերից մեկում՝Smile-ում, ռեփերը խոստովանել է, որ իր մայրը լեսբուհի է, իսկ 4:44 կոչվող երգում խոսում է իր ու երգչուհի Բեյոնսեի հարաբերությունների մասին։
«Լսիր, կներես, որ հաճախ այլ կանանց հետ եմ ժամանակ անցկացրել»,- ասվում է երգի բառերում։
Tochka-ն գրում է, որ Ջեյ-Զին նաև նշում է, որ շատ է ամաչում իր արարքների համար ու Բեյոնսեին իր երկրորդ կեսն է համարում։ Նա ասում է, որ սիրային եռանկյունուց երբեք լավ բան չի ստացվում։
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։