Հայ միլիարդատեր Սարկիսովի նախկին կինը 18-ամյա որբի է «որդեգրել»
LifestyleՀայ միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի նախկին կինը 18-ամյա որբի է «որդեգրել»: Այս մասին գրում է Life.ru-ն:
«РЕСО-Гарантия»-ի ղեկավար Սերգեյ Սարկիրովը, ավելի ճիշտ՝ միայն նրա անունն ու ազգանունը, կրկին հայտնվել են ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, այս անգամ՝ նախկին կնոջ՝ 36-ամյա Յուլիա Լյուբաչինսկայայի պատճառով:
Կուզմա անունով երիտասարդի հետ Յուլիային ծանոթացրել են նրա երեխաները: Հիմա նա ապրում է գործարարի նախկին կնոջ տանն ու նրան «mommy» է կոչում:
18-ամյա Կուզմայի տխուր պատմությունը հուզել է «РЕСО-Гарантия»-ի սեփականատիրոջ նախկին կնոջը, որը որոշել է պատանուն ընտանիք ընդունել:
Քանի որ տղան արդեն չափահաս է, իրավաբանական առումով Յուլիա Լյուբիչանսկայան նրան չէր կարող որդեգրել: Ամեն դեպքում, ինտերնատի նախկին սանն արդեն տեղափոխվել է այն տուն, որտեղ բնակվում են միլիարդատիրոջ նախկին կինն ու նրա չորս երեխաները:
36-ամյա սեքսուալ շիկահերն էլ Կուզմային իր որդին է կոչում:
Հիշեցնենք, որ Յուլիան կրտսեր դստեր՝ Լուկերիային լույս աշխարհ է բերել լիտվացի դերասան Ջեյմս Տրատասից, սակայն այս տարվա մարտին զույգը բաժանվել է: Յուլիայի շրջապատից աղբյուրի հաղորդմամբ՝ ընտանիքը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի. քիչ հայտնի դերասանը չի կարողացել ապահովել դստերը, օլիգարխի նախկին կնոջ պահանջները նույնպես Ջեյմսի ուժերից վեր է եղել: