Բլեք Չայնան պաշտոնապես հաստատել է Ռոբ Քարդաշյանի հետ բաժանումը
LifestyleԲլեք Չայնան եւ Ռոբ Քարդաշյանն այլեւս միասին չեն։ Զույգը փորձում էր ժամանակի ընթացքում հարթել հարաբերությունները, սակայն Չայնան պաշտոնապես հայտարաեց, որ Ռոբն այլեւս իր զուգընկերը չէ:

«Միայնակ եւ երջանիկ»,- Instagram-ի իր էջում գրել է 29-ամյա Չայնան։
Աղբյուրների հավաստմամբ՝ Ռոբն ու Չայնան լավ հարաբերություններ են պահպանել եւ հանուն դստեր չեն վիճում բաժանվելու պատճառով։
«Հանուն դստեր նրանք միասին շատ ժամանակ են անցկացնում։ Նրանք նրա համար լավ ապագա են ցանկանում, այդ պատճառով սկանդալների առիթ չեն ստեղծում, եւ յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում իր կյանքի համար», - հայտնել է Քարդաշյանների ընտանիքին մոտ աղբյուրը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ Բլեք Չայնան լույս աշխարհ բերեց իր եւ Ռոբ Քարդաշյանի դստերը՝ Դրիմ Ռենեին, զույգի կյանքում լուրջ վեճեր ծագեցին։ Դրանց հետեւանքով Չայնան հեռացավ տնից։
Աղբյուրը՝ Daily Mail