Շպռոտը` 7 տարի անց երևանյան համերգի ու Սիրուշոյի խորհրդի մասին. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
7 տարվա ընդմիջումից հետո Շպռոտը կրկին ելույթ ունեցավ Հայաստանում։ Tert.am Life–ը ներկայացնում է Շպռոտի համերգի ֆոտոշարքն ու նրա հետ հարցազրույցը։
Հայ հանդիսատեսին կարոտած երգչուհին երևանյան ժամանցի կենտրոններից մեկում երեկ ներկայացրեց երգեր ինչպես իր, այնպես էլ հայտնի երգիչների երգացանկերից, ինչպես նաև` ունեցավ 2 պրեմիերա։ Նա նոր մշակմամբ ներկայացրեց «Քելե, Սաթո» և «Վույ աման» երգերը։ Առաջինը` սոլո կատարմամբ, երկրորդը` երիտասարդ երգիչ Հրանտոյի հետ զուգերգով։ Երգերի մշակումներն արել է dj Lazzaro–ն։
Երգչուհին ներկայացրեց իր առաջին`այցեքարտ դարձած «Խորոզս տարան» երգը, վերջին շրջանի հիթը` «Կտրիճ Դավոն», հայերի սիրելի «Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոգը» երգը։ Ի դեպ, վերջինը ներկայացնելուց առաջ հիշեց դրա նախապատմությունը. «2006–ին, երբ Անդրեն առաջին անգամ ներկայացնում էր Հայաստանը «Եվրատեսիլին», ես իր բեք–վոկալն էի։ Մեկնել էինք «Եվրատեսիլին», հյուրանոցի վերելակում հանդիպեցի Սիրուշոյին։ Նա ասաց` Ան, մի շատ լավ երգ կա` «Աշտարակի պոպոկը», ինչո՞ւ չես երգում, քեզ շատ կսազի։ Ասացի` есть Սիրուշո, ի կատար կածենք։) Ստացվեց աշխատանք ռոք ոճում»։
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։