Գնել Ուլիխանյանն ու Աննա Դալլաքյանը սպասում են իրենց առաջնեկին. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ դերասան Գնել Ուլիխանյանի և Աննա Դալլաքյանի ընտանիքում համալրում է սպասվում։ Մեզ հասած տեղեկությունները ճշտելու համար զրուցեցինք դերասանի հետ։
Ապագա հայրիկը հաստատեց, որ կինը շուտով երեխա կպարգևի իրեն, սակայն փոքրիկի սեռն ու այլ մանրամասներ հայտնել չցանկացավ։ Զույգն առայժմ չի ցանկանում խոսել անձնական կյանքի այս փուլին վերաբերող իրադարձության մասին։
Նախորդ տարի ամուսնացած Գնելը միշտ նշում է, որ շատ երջանիկ է սիրելի կնոջ կողքին. Աննան նոր գույն է բերել իր կյանք։ Հիմա արդեն զույգը սպասում է կյանքի նոր գույնին` առաջնեկի ծննդին։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։