Կեր, եթե կարող ես. Չինաստանում անց է կացվել միջատներ ուտելու մրցույթ
LifestyleՎերջերս Չինաստանի Լիցզյան քաղաքում անց է կացվել միջատներ ուտելու ամենամյա մրցույթը: Մրցույթին մասնակցել են ինչպես բազմաթիվ տեղացիներ, այնպես էլ զբոսաշրջիկներ՝ աշխարհի տարբեր անկյուններից:
Ինչպես տեղեկացրել է gazeta.ru-ն, մրցույթի ընթացքում մասնակիցները կերել են տապակած որդեր, մորեխներ ու թրթուրներ:
Աղբյուրի փոխանցմամբ, մրցույթի հաղթող է ճանաչվել Պեն ազգանունով տեղաբնակներից մեկը, որն ընդամենը 5 րոպեում կերել է 1 կգ միջատ: Որպես պարգև նրան շնորհել են ոսկու ձուլակտոր:
gazeta.ru-ն մրցույթի ուշագրավ պահերը ներկայացրել է հետաքրքիր ֆոտոշարքով:












Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: