Հովհաննես Ազոյանը, Ժաննա Բուտուլյանը, Մկրտիչ Արզումանյանը և այլք կմասնակցեն Yerevan Color Run-ին. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Run Armenia նախագծի նախաձեռնությամբ, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի ու Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում երրորդ անգամ կազմակերպվում է ամենագունավոր միջոցառումներից մեկը` Color Run–ը։
««Գունազարդ վազքը» (Color Run) միջազգային ձևաչափ ունեցող միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Չինաստանում: Նկատելի է, որ միջոցառումը տարեցտարի ավելի շատ մարդկանց է հետաքրքրում։ 2015 թվականին մենք ունեցել ենք 1000 մասնակից, 2016–ին` 1400, դեռ չենք կարող ասել` այս տարի որքան մասնակից կունենանք, բայց բուռն արձագանքներից կարող ենք ենթադրել, որ 2017–ին միջոցառման մասնակիցների թիվը կգերազանցի նախորդներին»,– Tert.am Life–ին ասաց Run Armenia նախագծի հիմնադիր Ղազար Հակոբյանը։