Պատճառը կազմակերպիչների անփույթ վերաբերմունքն ու գործի չիմացությունն է. Գոհար Հովհաննիսյանն ու Ռուբեն Սասունցին հրաժարվել են առաջիկա համերգից
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ամռան սկզբին Life.panorama.am-ը հայտնել էր, որ հունիսի 20-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում պետք է կայանար Գոհար Հովհաննիսյանի եւ Ռուբեն Սասունցու համերգ-ներկայացումը, սակայն ինչ-ինչ պատճառներով համերգը տեղափոխվել էր հուլիսի 20-ին, իսկ օրերս կազմակերպչի աշխատանքային ոչ ցանկալի գործելաոճի պատճառով Գոհար Հովհաննիսյանն ու Ռուբեն Սասունցին առհասարակ հրաժարվել են այդ օրը ելույթ ունենալ:
Life.panorama.am-ի հետ զրույցում Գոհար Հովհաննիսյանը շեշտեց.
«Առաջադրված պայմանները չկատարելու պատճառով ես ու Ռուբեն Սասունցին հրաժարվում ենք երգել հուլիսի 20-ին կայանալիք համերգին: Մեր այս որոշման պատճառը կազմակերպիչների անփույթ վերաբերմունքն ու գործի չիմացությունն է: Միաժամանակ, ես ու Ռուբենը խոստանում ենք մեր հանդիսատեսին առաջիկայում լրացնել այս չկայացած համերգի բացը»:
Շարունակությունը՝ այստեղ: