Քորթնի Քարդաշյանին Սեն Տրոպեում «բռնացրել» են սիրեկանի հետ
LifestyleThe Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղը, որը Կաննի կինոփառատոնի ժամանակ բուռն սիրավեպ էր սկսել մոդել Յունես Բենջիմի հետ, վերջնականապես բաժանվել է իր երեք երեխաների հորից՝ Սքոթ Դիսիկից, եւ հիմա հանգիստ իր անձնական կյանքով է զբաղվում:

38-ամյա հայուհին Ֆրանսիա է վերադարձել. պապարացիները նրան նկատել են Սեն Տրոպեում:

Քորթնին կրկին 24-ամյա Յունեսի հետ է եղել:

Զույգը քաղաքում զբոսնելիս երջանիկ տեսք է ունեցել: Նրանք երկար ժամանակ ինչ-որ բան են քննարկել:

Քորթնին զբոսանքի է դուրս եկել Gucci-ից 700 դոլար արժողությամբ լեգինսով:

Յունեսը նույնպես սպորտային ոճն է նախընտրել:

Հայտնի չէ, թե Քորթնին որքան ժամանակ կանցկացնի Սեն Տրոպեում: