Դերասանն իր տեսակն ունենալու համար պետք է շատ աշխատի, որպեսզի տեղում չդոփի. էդգար Սարգսյան
LifestyleCitylife.am-ը գրում է.
Citylife.am – Ինչպե՞ս եղան առաջին քայլերը դեպի հեռուստատեսություն:
Էդգար– Առաջին դերս եղել է քասթինգի միջոցով: Հեռուտասերիալի երկու կերպարների համար հայտարարվել էր քասթինգ, մասնակցելով դերերից մեկը բաժին հասավ ինձ, մյուսը` ընկերոջս:
Citylife.am – Դեր, որը ձեր կարիերայում շրջադարձային եղավ:
Էդգար– Իմ գործունեության ընթացքում շրջադարձային եղավ առաջին կերտած կերպարս, քանի որ այդ ժամանակ դեռ տասնվեց տարեկան էի: Այդ դերից հետո էլ ստացա բավականին շատ հրավերներ:
Citylife.am – Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ձեզ ավելի շատ դուր են գալիս բացասական կերպարները, և հենց այդ դերերն էլ գերիշխում են ձեր կերտած կերպարներում: Ինչ եք կարծում այս ամենը զուգադիպությու՞ն է, թե՞ հաշվի են առնում նաև ձեր կարծիքը:
Էդգար– Չեմ կարծում, որ իմ կարծիքն են հաշվի առնում: Երևի թե արտաքինի պատճառով էլ հենց այդ դերերն են գերիշխում իմ խաղացանկում:
Citylife.am – Էդգա՛ր, կարծես թե բավականին շատ եք սիրում դաջվածքներ: Մտավախություն չունեք, որ կգա մի ժամանակ, երբ այլևս ձեզ դուր չի գա այդքան շատ դաջվածքները:
Էդգար– Այո, շատ եմ սիրում դաջվածքներ: Հուսամ՝ ինձ դուր չեն գա դաջվածքները, երբ ես կլինեմ 60տարեկան: Իսկ հիմա գնալով ավելի եմ սիրում դաջվածքներ:
Շարունակությունը՝ այստեղ: