Մեքսիկայում արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը
ՄիջազգայինՄեքսիկայում կրկին արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը, որն աշխարհի խոշորագույն գործող հրաբուխներից է: Այս մասին գրում է El Universal-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հրաբուխը բաց է թողել մոտ 2 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն՝ հյուսիս-արևմտյան ուղղությամբ:
Նշվում է, որ շնչառական ուղիները պաշտպանելու համար տեղացիներին խորհուրդ են տալիս դեմքը փակել խոնավ թաշկինակներով:
Հայտնի է, որ Պոպոկատեպետլ հրաբուխը պարբերաբար ժայթքում է 1994 թվականից: