Louboutin կոշիկների նոր սերունդը. լուսանկարներ
LifestyleChristian Louboutin-ի կոշիկների «կարմիր հետքը» 2000-ականներից համարվում է շքեղության, գլամուրի խորհրդանիշ: Կարմիր տակացուով «լաբուտեններ»-ի մասին են երազում բոլոր մեծ աղջիկները:
Լավ գովազդը, դիզայնը, բարձր կրունկներն ու գլխավորը՝ կարմիր տակացուները Christian Louboutin կոշիկներին 2 տասնամյակ անց էլ թույլ են տալիս մնալ ամենացանկալին կանանց համար: Վերջերս Louboutin ապրանքանիշը համալրվել է նոր սերնդի մարմնագույն կոշիներով, որոնց գլխավոր նպատակը ոտքը տեսողականորեն երկարացնելն է: Հավաքածուն , որը ստեղծվել էր դեռ 2013 թվականին, այժմ ունի մարմնագույնի մի քանի երանգ՝ կախված հաճախորդի մաշկի գույնից:

Christian Louboutin-ի խոսքով հավաքածուն ոգեշնչված է բալետից. «Ես սիրում եմ բալետ, դրանով է բացատրվում կոշիկների կապիչների առկայությունը: Կոշիկները նախատեսված են տարբեր մաշկի երանգներ ունեցող կանանց համար՝ ձյունաճերմակից մինչև սևամորթ»,-նշել է դիզայները:

Մարմնագույն կոշիկների նոր մոդելներն արժեն 875-ից 895 դոլար: Դրանք ունեն թափանցիկ հատված և տպավորություն է ստեղծվում, թե կապիչը կախված է օդում:



