Քայլի Ջեների նախկին զուգընկերը շամպայնի սեփական ապրանքանիշն է թողարկել
LifestyleՔայլի Ջեների նախկին զուգընկերը թողարկել է շամպայնի սեփական ապրանքանիշը, շշում՝ ոսկի։ Ռեփեր Tyga-ն Քայլիից բաժանվելուց հետո լրջորեն բիզնեսով է զբաղվել։ Հոլիվուդի մյուս աստղերի նման ռեփերը ներդրումներ է արել ալկոհոլի ոլորտում։
27-ամյա երաժիշտն ուրախացրել է Instagram-ի իր հետեւորդներին (12 միլիոն) փոքրիկ տեսագրություն տեղադրելով, որտեղ ներկայացրել է իր LeGrand La Vie Doree շամպայնի նոր շշերը։
«Իմ նոր շամպայնը՝ 24 կառատ քաշով ոսկե գնդկիներով», - տեսագրությունը մեկնաբանել է Tyga-ն։

Ռեփերը ցուցադրել է Brut եւ Rose տարբերակները։ Դրանք արժեն 85 եւ 95 դոլար։ Ի դեպ, գինին պատրաստված է բուրգունդյան խաղողից (պաշտոնապես այն չի կարող շամպայն կոչվել, քանի որ «Շամպայն» պաշտոնական անվանումը կրում է միայն ֆրանսիական Շամպան շրջանի արտադրանքը)։

Շշալցված ալկոհոլը երկու տարեկան է, իսկ ոսկյա գնդիկները պատրաստել են ֆրանսիացի ոսկերիչները։
Աղբյուրը՝ Daily Mail