Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զինծառայողներն ուսումնասիրում են՝ իսկապե՞ս ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է փորձարկել
ՄիջազգայինՀարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զինծառայողներն ուսումնասիրում են՝ իսկապե՞ս Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել, հաղորդում է AP-ն։
Հարավային Կորեայի շտաբի պետերի կոմիտեի գործողությունների բաժնի տնօրեն Չո Հան Գյուն հաղորդել է, որ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետախուզական մարմինները պարզում են՝ արդյո՞ք դա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ էր՝ ինչպես պնդում է Փհենյանը։ Նա նշել է, որ հրթիռը դրսեւորել է միջին հեռահարության հրթիռների գործողությունների բարելավված շառավիղ։
ՌԴ Պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան միջին հեռահարության հրթիռ է արձակել, որը Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացնում։
ԿԺԴՀ-ն պնդում է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել, որը կարող է հարվածել աշխարհի ցանկացած կետի։