Մի տաքսիստ նրան խորհուրդ էր տվել սպիտակեցնել շատ մուգ մաշկը, իսկ այժմ նրան կոչում են «Խավարի տիրուհի». լուսանկարներ
LifestyleBlognews.am-ը գրում է.
24-ամյա Նյակիմ Գեթվեչը ցնցում է մոդայի աշխարհն իր շքեղ մուգ մաշկով:

Մինչև հաջողության հասնելը Հարավային Սուդանի այս սևուկ գեղեցկուհին չէր ընդունվում հասարակության կողմից իր արտասովոր մուգ մաշկի պատճառով:

2016-ին մի տաքսիստ նրան առաջարկել էր մաշկը սպիտակեցնել՝ ակնարկելով, որ նրա մուգ մաշկը սիրելու բան չէ:

Նա, ի պատասխան տաքսիստի ասածի, պարզապես ծիծաղեց:

«Իմ՝ շոկոլադի գույնի մաշկը շատ էլեգանտ է: Ես ներկայացնում եմ պայքարողների, զինվորների մի ազգ»,- գրել էր նա իր ինստագրամյան նկարներից մեկի տակ:

Այժմ Նյակիմն ապրում է Մինեպոլիսում և Սևերի համայնքի ոգեշնչող ձայնն է հանդիսանում:

«Դու ավելի քան գեղեցիկ ես, և այն սերը, որ տածում են քո հանդեպ, անվերապահ է, քանի որ դու ես եմ»,- գրել էր նա ինքն իրեն իր նկարի տակ:

«Արի ցույց տանք աշխարհին՝ որքան գեղեցիկ և խելացի ենք մենք՝ պարզապես մուգ մաշկ ունենալուց զատ»,- շարունակվում էր գրության մեջ:

Հայտնի ոճային մոդելն այժմ մեծ վերելք է ապրում և ունի ավելի քան 100000 հետևորդ instagram-ում:


Չնայած որ նա դեռևս շարունակում է ստանալ հուսահատեցնող և տհաճ հաղորդագրություններ, այնուամենայնիվ, նա չի դադարում ինքն իրեն սիրել և ընդունել այնպիսին, ինչպիսին կա:


Նրան անգամ տվել են «Խավարի տիրուհի» մականունը, որը նա հաճույքով ընդունում է:

«Իմ մաշկը կլանում է արևի ճառագայթները, իսկ մազերս մարտահրավեր են նետում երկրի ձգողության ուժին, դե ինչ, այժմ դուք չեք կարող ասել, թե ես մոգական չեմ»,- ասում է Նյակիմը:
