#charcoalhair. նոր թրենդային երանգ Instagram-ից
LifestyleՍպիտակին մոտ վարսերին փոխարինելու է գալիս նոր բյութի երանգ. մուգ մոխրագույն։
Եկեք միասին հասկանանք՝ արդյո՞ք այն արժե փորձարկել։
Եթե հոգնել եք ծիածանի բոլոր երանգներից, ապա Instagram-ը նոր թրենդային երանգ է թելադրում։ Եթե կես տարի առաջ բլոգերներն ու օգտատերերը նախապատվությունը տալիս էին բաց մոխրագույնին, ապա այժմ նորաձեւ է #charcoalhair երանգը. ածուխի գույնը։
Այն սեւի եւ արծաթագույնի խառնուրդ է, որն ունի նաեւ մուգ կապույտ դրսեւորումներ։ Դրա հետ մեկտեղ պետք չէ ռադիկալ միջոցների դիմել եւ ամբողջությամբ փոխել մազերի բնական երանգը։ Նրանք, ովքեր դեռ պատրաստ չեն նման էքսպերիմետների, կարող են շատուշ կամ բալայաժ անել։
Հետեւեք օրինակներին եւ ոգեշնչվեք.
