Ինչպես ամուսնանալ երազանքի տղամարդու հետ
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
1. Ուրիշ աղջիկներին նման մի եղեք:
2. Տղամարդուն առաջինը մի մոտեցեք եւ զրույց մի սկսեք, մի զանգահարեք եւ մի գրեք առաջինը:

3. Տղամարդուն ժամադրության մի հրավիրեք սոցիալական ցանցում, հաղորդագրությամբ կամ այլ միջոցով:
4. Առնվազն 4 ժամ սպասեք՝ տղամարդու առաջին հաղորդագրությանը պատասխանելուց առաջ, եւ առնվազն կես ժամ՝ հաջորդ բոլոր հաղորդագրություններին պատասխանելուց առաջ:

5. «Կխոսենք ավելի ուշ». միշտ եւ ամեն ինչ առաջինն ավարտեք եւ անհետացեք տեսադաշտից:
6. Կեսգիշերն անց SMS-ի կամ ցանկացած այլ հաղորդագրության մի պատասխանեք:

7. Չորեքշաբթիից հետո շաբաթօրյա ժամադրության հրավեր մի ընդունեք: «Ճիշտ աղջիկները» հագեցած կյանք են վարում: Եվ, բնականաբար, արդեն հինգշաբթի հանգստյան օրերի համար ծրագրեր ունեք:
8. Հեռու մնացեք սոցիալական ցանցերում նրա էջերից եւ հաճախ մի գրեք նրա էջի պատին:

9. Եթե անգամ ձեր կյանքում ոչինչ չի կատարվում, այդ մասին մի տեղեկացրեք տղամարդուն՝ անմիջապես պատասխանելով հաղորդագրությանը: Նա պետք է սպասի ձեզ հետ շփվելու հնարավորությանը: Ձեզ հետաքրքրելու համար նա պետք է ջանք թափի:
10. Նրա հետ մի անցկացրեք շաբաթվա յոթ օրը՝ օրական 24 ժամ: