Ֆիլիպինցի զինծառայողները հայտնաբերել են վիետնամցի նավաստիների գլխատված մարմինները
ՄիջազգայինՖիլիպինցի զինծառայողները Բասիլան հարավային կղզու մերձակայքում հայտնաբերել են վիետնամցի երկու նավաստիների գլխատված մարմինները, որոնց մեկ տարի առաջ առեւանգել էր իսլամական «Աբու Սայաֆ» խմբավորումը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչեով Ֆիլիպինների բանակի ներկայացուցչին։
Վեց վիետնամցի ծառայողներ գերի են ընկել, երբ «Աբու Սայաֆ»-ի գրոհայինները անցյալ տարվա հունիսին հարձակվել են նրանց բեռնատար նավի վրա։ Նրանցից մեկին հաջողվել է փրկել անցյալ ամիս՝ մարտական գործողության ժամանակ։
Մարմինները հայտնաբերվել են Սումիսլի քաղաքի մերձակայքում։ Զոհվածները Հոանգ Թհոնգն ու Հոանգ Վա Հայն են, երկուսն էլ MV Royal 16 նավի անձնակազմի անդամներ են եղել։ Եվս երեք վիետնամցի գերիներ «Աբու Սայաֆ»-ի գրոհայինների ձեռքում են։