Ռուսաստանը երկարաձգել է պարենային էմբարգոն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի երկրների համար
ՄիջազգայինՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ պարենի ներկրման արգելքը երկարաձգող փաստաթուղթ է ստորագրել։ Արգելքը վերաբերում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մասնավորապես արգելված է պարենամթերք ներկրել ԱՄՆ-ից, Եվրամիության երկրներից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայի Թագավորությունից, Ուկրաինայից, Ալբանիայի Հանրապետությունից, Չեռնոգորիայից, Իսլանդիայի Հանրապետությունից եւ Լիխտենշտեյնի կոմսությունից։
Նշվում է, որ հատուկ պատասխան տնտեսական միջոցները տարածվում են առանձին պետությունների վրա՝ հաշվի առնելով պատժամիջոցների ռեժիմին նրանց ներգրավվածության մակարդակը։