Հյուսիսային Կորեայի առաջնորդն ԱՄՆ-ին «ավելի շատ նվերներ» է խոստացել
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ին «ավելի շատ նվերներ» է խոստացել՝ հրթիռային ու միջուկային փորձարկումների տեսքով։ AP-ն, վկայակոչելով ԿԺԴՀ-ի պաշտոնական լրատվամիջոցները, հաղորդում է, որ Կիմ Չեն Ընը վայելել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը, որը կարող է միջուկային մարտագլխիկ ունենալ։
«Լայն ժպիտով» Կիմ Չեն Ընը գիտնականներին կոչ է արել «յանկիներին ավելի հաճախ մեծ ու փոքր նվերներ մատուցել»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն դժգոհ կլինի՝ իր անկախության օրը Փհենյանի ռազմավարական հնարավորությունները տեսնելով։
Նա ընդգծել է, որ «ամերիկացի իմպերիալիստների հետ գոտեմարտը վերջին փուլում է եւ ժամանակն է քաջություն դրսեւորել ԱՄՆ-ի դեմ պայքարում, որը փորձում է Փհենյանի կամքի ուժը»։