Գիտնականների նոր բացահայտումը` արևի ճառագայթների օգտակարության մասին
LifestyleՎերջին հետազոտությունները ցույց են տվել, որ արևի ճառագայթներն ամրացնում են իմունիտետը: Դա տեղի է ունենում ոչ միայն վիտամին D–ի օգնությամբ, այլ նաև ինֆեկցիաների դեմ պայքարող իմունային Т–բջիջներին արագ շարժվելու շնորհիվ։
Ինչպես գիտենք, գիտնականներն ավելի վաղ պարզել էին, որ արեւը մարդուն պաշտպանում է ասթմայի նոպաներից, կրծքի քաղցկեղից ինչպես նաև կանխում է դեպրեսիան։
Գիտնականները պարզել են, որ արևի շողերի ազդեցությամբ Т–բջիջները սկսում են ավելի արագ շարժվել, ինչն էլ օրգանիզմին օգնում է ավելի լավ պայքարել մանրէների եւ ինֆեկցիաների հնարավոր ներթափանցման դեմ։
Պարզվում է` Т–բջիջները մարդու օրգանիզմում առաջին բջիջներն են, որոնք, արեւի ճառագայթների խթանմանն ի պատասխան, արագությունը մեծացելու հատկություն ունեն։
Փորձագետները պնդում են, որ արեւի շողերը կամ հատուկ լամպի կապույտ լույսը առավել անվտանգ է, քան վիտամին D–ի արտադրության համար անհրաժեշտ ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Ահա, թե ինչու են հետազոտության հեղինակները կարծում, որ կապույտ լույսով թերապիան կարելի է առաջարկել մարդկանց իմունիտետի ամրացման համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: