MH17 օդանավի աղետի մեջ կասկածվողները դատարանի առջեւ պատասխան կտան Նիդերլանդներում
ՄիջազգայինՄալայզիական ավիաուղիների MH17 օդանավի աղետի մեջ ցանկացած կասկածվող պատասխանատվության կենթարկվի Նիդերլանդներում: Այս մասին հայտարարել է Նիդերլանդների ԱԳ նախարար Բերտ Կոենդերսը:
Նրա խոսքով` որոշումն ընդունվել է այն երկրների հետ համատեղ, որոնք մասնակցում են ավիաաղետի քննությանը` Ավստրիա, Բելգիա, Մալայզիա, Ուկրաինա եւ Նիդերլանդներ:
Հիշեցնենք, որ Մալայզիական ավիաուղիների MH17-ը 2014 թվականի հուլիսին կործանվել է Դոնբասում: Աղետի հետեւանքով 298 մարդ է զոհվել: Պնդում են, որ օդանավը հրթիռ է խոցել: