Ուռուցքային հիվանդությունները չեն ազդում հիվանդների սեռական կյանքի վրա. գիտնականներ
LifestyleԲրիտանացի մի խումբ գիտնականներ երկար ուսումնասիրությունից հետո եկել են այն եզրահանգման, որ քաղցկեղը բոլորովին էլ չի ազդում հիվանդների սեռական կյանքի վրա: Բացի այդ, քիմիաթերապիան եւս ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ էրեկտիլ գործառույթի վրա:
Cancer Research-ը հայտնում է, որ քաղցկեղով հիվանդ մարդիկ երբեմն մտածում են, որ քիմիաթերապիան եւ մշտական ուղեկցվող վախերը թույլ չեն տա կարգավորել իրենց սեռական կյանքը: Սակայն գիտնականները պնդում են հակառակը:
Այս թեմայով սոցիոլոգիական հարցումներ են իրականացվել. արդյունքը այսպիսին է` քաղցկեղով տառապող եւ առողջ մարդկանց սեքսի միջեւ ոչ մի տարբերություն չկա:
Սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ ուռուցքային հիվանդները հաճախ առանց որևէ հիմքերի բողոքում են իրենց սեռական կյանքից: Հոգեբանների կարծիքով սա ներքին բարդույթ է կոչվում, երբ մարդիկ իրենց տրամադրում են, որ հենց քաղցկեղից հետո են իրենց մոտ ինտիմ խնդիրներ առաջացել:
Նյութը հրապարկաման պատրաստեց Orer.am-ը: