Թուրքիայում սիրիացի մահապարտ է ձերբակալվել
ՄիջազգայինԹուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգում սահմանն անօրինական հատել փորձող սիրիացի մահապարտի մոտ հայտնաբերվել է 5,25 կգ տրոտիլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի իրավապահ մարմինները հայտնել են, որ բացի մեծ քանակությամբ պայթուցիկ նյութից սիրիացի Կ. Ա.-ի մոտ հայտնաբերվել է նաև զգալի քանակությամբ զինամթերք: Կատարվածի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է: