Չինաստանը 140 օդանավ կգնի Airbus-ից` 20 մլրդ եվրոյով
ՄիջազգայինՉինաստանի China Aviation Supplies Import and Export Group Corporation պետական ընկերությունը մտադիր է Airbus 140 ավիաշինարարական ընկերությունից 140 ինքնաթիռ գնել` ընդհանուր 22.8 մլրդ դոլար (20 մլրդ եվրո) արժողությամբ:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, աշխատանքային համաձայնագիրը հուլիսի 5-ին Բեռլինում կնքել են Airbus-ի կառավարական խորհրդի ղեկավար Թոմաս Էնդերսը և չինական ընկերության փոխնախագահ Սուն Բոն:
Փաստաթուղթն ստորագրվել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի ներկայությամբ, ով այցով գտնվում է Գերմանիայում:
Խոսքը A320 ընտանիքի 100 մոդելի մասին է, որոնք նախատեսված են կարճ և միջին հեռավորությամբ չվերթների համար, ինչպես նաև 40 հեռավոր ճանապարհորդությունների համար նախատեսված օդանավի:
Միևնույն ժամանակ նշվում է, որ բոլոր ինքնաթիռների կեսը հավաքվելու է Չինաստանում: