Թրամփը Լեհաստան է ժամանել
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լեհաստան է ժամանել։ «Ամերիկայի ձայն»-ը հաղորդում է, որ նախագահ Թրամփի Եվրոպա այցը մեկնարկել է Լեհաստանի բնակիչների ջերմ ողջույններով։ Շատերը թափահարել են ԱՄՆ-ի եւ Լեհաստանի դրոշները եւ տեսագրել շարասյունը, որը Թրամփին եւ նրա կնոջը՝ Մելանիային հյուրանոց էր փոխադրում։
Այցի շրջանակում Կրասինսկի հրապարակում Թրամփն ուղերձով կդիմի լեհ ժողովրդին։
Թրամփը բանակցություններ կվարի Լեհաստանի եւ Խորվաթիայի առաջնորդների հետ։ Հնարավոր է, նա նաեւ արտերկրում առաջին մամուլի ասուլիսն անցկանցի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ ԱՄՆ նախագահը կհանդիպի շուրջ տասը երկրների ղեկավարների հետ, որոնք ելք ունեն Բալթիկ, Ադրիատիկ եւ Սեւ ծովեր։