«Նա մեղադրում է ինձ իր մեքենան ու տունն այրելու ցանկության մեջ»․ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը ներկայիս կնոջ մասին. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հարաբերությունները բավականին լարված են։ Նրանք մի քանի դատական գործ են միմյանց դեմ հարուցել և փորձում են կիսել համատեղ ձեռք բերված ունեցվածքը։ Վերջերս հայտնի է դարձել, որ դերասանի նախկին կինը նրան 74 հազար դոլար է վճարել, որը նրանց ԱՄՆ-ի տան վաճառքից ստացված գումարի կեսից ավելին է։
Kомсомольская правда-ն գրում է, որ այժմ նախկին ամուսինները փորձում են Մոսկվայում գտնվող բնակարանը կիսել։ Որքան խորանում է դատական գործընթացն, այնքան ավելի շատ մանրամասներ են բացահայտվում։
Վերջերս Վլասովան մասնակցել է Прямой эфир հեռուստաշոուին, որի ընթացքում պատմել է, որ նախկին ամուսնու ներկայիս կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան պատրաստ է ամեն ինչի, որպեսզի ամուսինը շահի դատը։ Տատյանան նշել է, որ Ջիգարխանյանի հետ բնակարանի մասին զրուցելուց հետո նրան ոստիկանությունից են զանգահարել ու ասել են, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: