Գերմանիային անհանգստացնում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ առեւտրային պատերազմի հեռանկարը
ՄիջազգայինԳերմանիային անհանգստացնում է այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Եվրոպայի հետ առեւտրային պատերազմ սկսել։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը։
«Կան բաներ, որոնք մեծ անհանգստության տեղիք են տալիս՝ կապված ԱՄՆ-ի՝ Եվրոպայի հետ առեւտրային պատերազմ սկսելու հնարավորության հետ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Բեռլինը երկխոսության միջոցով կշարունակի հնարավորություններ փնտրել, որոնց դեպքում ԱՄՆ-ն ու Գերմանիան կկարողանան միասին գործել։