Նոր Զելանդիայի պատգամավորները ներողություն են խնդրել նույնասեռականության համար դատապարտված տղամարդկանցից
ՄիջազգայինՆոր Զելանդիայի խորհրդարանականները պաշտոնապես ներողություն են խնդրել նույնասեռականության համար դատապարտված տղամարդկանցից, փոխանցում է AP-ն։
Օրենսդիրները նաեւ հավանության են արժանացրել օրինագիծը, որն այդ տղամարդկանց թույլ է տալիս հանել դատվածությունը։ «Այսօր մենք հաստատում ենք, որ խորհրդարանը խորապես զղջում է հարյուրավոր նորզելանդացի տղամարդկանց ըստ օրենքի հանցագործների վերածելու, որը մեծ սխալ էր»,- ասել է արդարադատության նախարար Էմի Ադամսը։
Դատապարտյալների մեծամասնությունը պատասխանատվության է ենթարկվել 1965-1986 թվականներին, երբ Նոր Զելանդիայում նույնասեռականությունը հանցագործություն էր համարվում։