Համբուրգում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը
ՄիջազգայինՀամբուրգում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը: Քննարկման հիմնական թեմաներն են լինելու ահաբեկչության դեմ պայքարի, գլոբալ առեւտրի, կլիմայի փոփոխությունների հարցերը: Հանդիպումն անցկացվում է անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում՝ կապված նախօրեին մեկնարկած բողոքի զանգվածային ցույցերի հետ:
Բացելով գագաթնաժողովը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ հույս ունի մի շարք հարցերի շուրջ փոխզիջման հասնել: Կլիմայի փոփոխությունների եւ առեւտրի հարցերում ընդհանուր տեսակետ գտնելու հեռանկարները, սակայն, անհաղթահարելի են թվում:
AP-ի փոխանցմամբ՝ հանդիպումը բացվել է ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներից հետո: Ոստիկանությունը հաղորդել է առնվազն 76 սպայի վիրավորվելու մասին: