Մայք Փենսը խոստացել է, որ ԱՄՆ-ն մարդ կուղարկի Մարս մոլորակ
ՄիջազգայինԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մի օր մարդ կուղարկի նաև Մարս մոլորակ:
Ինչպես փոխանցում է The Hill-ը, Քենեդիի անվան տիեզերական կենտրոնում Փենսը հանդես է եկել հատուկ ելույթով:
«Այստեղից՝ Երկիր մոլորակից իրենց թռիչքի մեկնարկն են տվել այնպիսի տեխնոլոգիական հրաշքներ, ինչպիսիք են «Հաբլ» հեռադիտակը և «Նոր հորիզոնները» միջմոլորակային կայանը, որպեսզի ցույց տան մեզ մոլորակների շրջանում մեր հարևաններին, անծայրածիր գալակտիկաները, հեռավոր աստղերը», - ասել է նա իր խոսքում:
ԱՄՆ փոխնախագահը նաև խոստացել է, որ մի օր ԱՄՆ-ն մարդիկ կարող է ուղարկել դեպի Մարս մոլորակ:
«Մենք նաև կանենք այնպես, որպեսզի ամերիկացու ոտքը դիպչի Մարս մոլորակին», - նշել է Փենսը: