Թրամփն անհամբերությամբ սպասում է համաշխարհային առաջնորդների հետ հանդիպմանը
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբերությամբ սպասում է G20 գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Ես անհամբերությամբ սպասում եմ համաշխարհային առաջնորդների հետ այսօրվա բոլոր հանդիպումներին, ներառյալ՝ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպմանը։ Շատ թեմաներ կան, որոնք պետք է քննարկել»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը։
Մեկ այլ թվիթում նա գրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ իր հանդիպման մասին՝ այն «հոյակապ» անվանելով։ Թրամփը նշել է, որ հանդիպել է նաեւ Ճապոնիայի վարչապետի ու Հարավային Կորեայի նախագահի հետ։